«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Գուցե երկարակեցության գաղտնիքը ոչ թե օրգանական սնունդն էր, այլ մաքուր խիղճը

Գուցե երկարակեցության գաղտնիքը ոչ թե օրգանական սնունդն էր, այլ մաքուր խիղճը
01.03.2026 | 14:49

Այսօր, 101 տարեկան հասակում, մահացավ մեր հարևանուհին։

Սա գրել եմ 2020-ին։ Իրական պատմություն է՝ առանց չափազանցնելու։

Մի ամերիկացի հարևանուհի ունենք, որի հետ արդեն տասը տարի մտերմություն ենք անում։ Ժամանակին բարձր պաշտոններ է զբաղեցրել և հիմա էլ վայելում է իր թոշակը։ Վերջին երկու տարում այլևս խուսափում է ինքնաշարժ վարել, և գնումների հարցում օգնում ենք բոլորս։

Տարօրինակն այն է, որ իր սնունդը պատվիրում է միայն .99 cent խանութներից։ Վերջերս իր զավակներից մեկը եկել էր այցելության, և հարևանուհիս մեզ հրավիրեց որդու հետ ծանոթանալու։ Որդին էլ մոր պես հրաշալի անձնավորություն էր։

Երբ ամուսինս և ես հրաժեշտ էինք տալիս, որդին դուրս եկավ՝ մեզ ճանապարհելու։ Հասկացանք, որ ուզում է ինչ-որ բան ասել։ Խնդրեց մեր հեռախոսահամարը, և զանգն էլ շատ չուշացավ։

- Մի մեծ խնդրանք ունեմ,- ասաց նա։- Խնդրում եմ, հաջորդ անգամ մորս համար օրգանական սնունդ գնեք և ասեք, որ .99-ից եք գնել։ Ես ձեզ կվճարեմ։

Ամուսինս պատասխանեց, որ չի կարող խախտել վստահությունը։ Չէ՞ որ արդեն տասը տարվա մտերիմ հարևաններ ենք։ Նա նաև խորհուրդ տվեց որդուն, որ այս համաճարակի պայմաններում սնունդը կարող է նույնիսկ հեռվից պատվիրել, և կհասցնեն մորը։ Տղան այդպես էլ արել էր։

Մյուս օրը հարևանուհիս կանչել էր ամուսնուս և շատ տխուր ասել, որ իր տղան իրեն լավ չի ճանաչում և սխալ սնունդ է առաքել տալիս։ Նա ամուսնուս ցույց էր տվել իր ամբողջ կյանքի ընթացքում արած բարեգործական նվիրատվությունների էջերը և հավելել, որ իր երկարակեցության գաղտնիքը (95 տարեկանում էր դա ասում) հենց այդ բարեգործություններն են, որոնց շնորհիվ ինքը հանգիստ է ապրում։

Վերջում էլ խնդրել էր ամուսնուս, որ զավակի ուղարկած սնունդը տա մի անտուն մարդու։

Եվս մեկ բան։

Նա ապրեց 101 տարի։

Եվ գուցե իր երկարակեցության գաղտնիքը իսկապես ոչ թե օրգանական սնունդն էր, այլ մաքուր խիղճը։

Ննջիր խաղաղությամբ, սիրելի Վերջինիա։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 2796

Մեկնաբանություններ